Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ. armeniamedicalcenter.am

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ. armeniamedicalcenter.am

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի (ՊՁՀ) ժամանակ կանանց մոտ առաջանում է տղամարդու հորմոնների ուժեղացած արտադրություն, որը բերում է օրգանիզմում այնպիսի փոփոխությունների, ինչպիսիք են՝ դաշտանային ցիկլի պարբերականության խանգարումը, դեմքի և մարմնի մազակալումը, իսկ գլխի մազածածկ մասի` մազաթափություն:

Այս համախտանիշը կարող է նաև առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ դիաբետ, սրտի հիվանդություններ և այլն:

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը հորմոնալ խանգարում է, որը կարող է դիտվել կանանց մոտ` վերարտադրողական շրջանում (15-44 տարեկանում): Կանանց 70 տոկոսը, որոնց մոտ առկա է նշված համախտանիշը, այդ մասին չեն իմանում:

Պատճառները

Ժառանգականությունը. հետազոտությունները ցույց են տալիս, որ ՊՁՀ-ն ժառանգաբար փոխանցվում է:

Ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը: Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց 70 տոկոսի մոտ առկա է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն, և նրանց օրգանիզմի բջիջներն անհրաժեշտ կերպով չեն կարողանում օգտագործել ինսուլինը:

Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է, որպեսզի սննդի և ըմպելիքների հետ օրգանիզմ ներմուծված շաքարն արդյունքում վերածի էներգիայի:

Երբ բջիջները չեն կարողանում ճիշտ օգտագործել ինսուլինը, օրգանիզմում այդ հորմոնի նկատմամբ ավելանում է պահանջը, հաջորդիվ` ենթաստամոքսային գեղձն սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Ինսուլինի ավելցուկը կնոջ օրգանիզմում բերում է տեստոստերոնի ուժեղացված արտադրության:

Բորբոքումները: Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց մոտ հաճախ օրգանիզմում զարգանում են բորբոքային վիճակներ և բարձրանում է որևէ ինֆեկցիայով վարակվելու վտանգը: Ճարպակալումը նույնպես կարող է նպաստել բորբոքային խնդիրների վտանգի մեծացմանը:

Ախտանշանները

  • Անկանոն դաշտան.  ձվազատման բացակայությունը խանգարում է ամենամսյա դաշտանային ցիկլերի նորմալ ընթացքին:
  • Առատ արյունահոսություն.  արգանդում արյուն է կուտակվում` երկար ժամանակվա ընթացքում, այդ պատճառով երբեմն դաշտանը կարող է ընթանալ ավելի ծանր, քան` սովորաբար:
  • Մազակալում.  կանանց 70 տոկոսի մոտ դիտվում է դեմքի, մարմնի մազակալում, այդ թվում՝ մեջքի, որովայնի և կրծքավանդակի:
  • Ակնե. տղամարդու հորմոնները կարող են մաշկը դարձնել ավելի ճարպոտ և առաջացնել ակնե այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ դեմքը, կրծքավանդակը, մեջքի վերին հատվածը:
  • Քաշի ավելացում. կանանց մոտավորապես 80 տոկոսն ունենում է ավելորդ քաշ կամ ճարպակալում,
  • Տղամարդկային տիպի ճաղատություն. գլխի մազերը բարակում են և թափվում:


Բուժումը

Ապրելակերպի փոփոխությունը պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով հիվանդների բուժման մեջ առաջին տեղում է: Կարևոր է նաև քաշի կարգավորումը, որը նվազեցնում է համախտանիշի ախտանշանները և մեծացնում հղիության հավանականությունը: Սննդակարգը և

ֆիզիկական ակտիվությունը նպաստում են ավելորդ քաշից ազատվելուն:

Եթե ապրելակերպի փոփոխությունն արդյունք չի տալիս, կարելի է դիմել դեղորայքային բուժման: Հակաբեղմնավորիչ հաբերը և մետֆորմինն օգնում են վերականգնել դաշտանային ցիկլը և նվազեցնել պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ծանրությունը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ